Dni.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բոյսկաուտների կազմակերպությունը չեղյալ է հայտարարել գեյերի աշխատանքի համար սահմանված արգելքը:
Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել կազմակերպության ազգային գործադիր խորհրդի անդամների մեծ մասը:
Չնայած դրան՝ արդեն հետևել են մի շարք մեկնաբանություններ, որոնք հարցը վիճահարույց են համարում։
Այդ կարծիքին է նաև սկաուտներին հովանավորող մորմոնների եկեղեցին։ Վերջինս հայտարարել է, որ «խորապես անհանգստացած են» այդ որոշմամբ։