Հիշում եմ և պահանջում 

Բերիո թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Նյու Ջերսիի հայ առաքելական եկեղեցում

Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. արք. Սարգիսյանը սիրիահայության օժանդակության և հատկապես Բերիո թեմի «Դպրոց» հիմնադրամի աշխատանքների ծրագրերով Հյուսիսային Ամերիկա կատարած այցելության շրջանակում հոկտեմբերի 26-ին այցելել է նաև Միացյալ Նահանգների Արևելյան թեմի շրջաններ՝ Բոստոն, Ֆիլադելֆիա, Նյու Յորք, Նյու Ջերսի:


Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը Նյու Ջերսիի Սրբոց Վարդանանց Հայոց առաքելական եկեղեցում հավատացյալ ժողովրդին սուրբ պատարագ է մատուցել ու պատգամ փոխանցել:


Պատարագին ներկա է եղել ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Բարձր. Օշական արք. Չոլոյանը:

Նույն շարքից