Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ Ocean X-team ընկերության շվեդ ջրասուզակները թագավորության ջրային տարածքում հայտնաբերել են խորտակված օտարերկրյա սուզանավ։ Նշված տեղեկատվությունը փոխանցվել է պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը, սակայն պաշտպանության նախարարը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում գտածոն։
Մամուլի հաղորդագրության մեջ Ocean X-team–ը գրում է, որ խոսքը իբր ռուսական փոքր սուզանավի մասին է, որը գտել են նախորդ շաբաթ Բալթիկ ծովում։ Սուզանավն ունի 20 մետր երկարություն և 3 մետր լայնություն։
Սուզանավի վրա ոչ մի վնասվածք չկան, բոլոր դռնակները փակ են։