Իրան կատարած իր հովվապետական այցելության ավարտից հետո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Դուբայում և Աբու Դաբիում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է ունեցել շրջանի կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի ու թեմական պատասխանատուների հետ:
Նորին Սրբությունն այցելել է Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցի, որի շինանարական աշխատանքները գրեթե ավարտվում են: Նա բարձր է գնահատել գաղութի պատասխանաուներին, ովքեր ընդլայնում են եկեղեցու ծառայական դաշտը՝ հոգևոր սնունդ ու ազգային շունչ մատակարարելով Միացյալ Էմիրություններում և Քաթարի զանազան քաղաքներում ապրող մեր ժողովրդի զավակներին:
Դեկտեմբերի 11-12-ին Արամ Ա. Կաթողիկոսի ձեռքով տեղի կունենա Ս. Նահատակաց եկեղեցու օծումը: