Սպորտ 

Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հայտնել է, որ Խաբարովսկի «ԲԿԱ-Էներգիայի» հետ խաղում (0։0) վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

«Ցավոք, Վլադիվոստոկում կայացած խաղից հետո մենք կորցրեցինք Կոստյուկովին։ Թեթեւ վնասվածքներ են ստացել Մինոսյանն ու Կոզլովը։ Ոլորվել է Արթուր Սարկիսովի ոտնաթաթը»,- Տալալաեւի խոսքը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ այդ խաղից հետո Սարկիսովը ստացել է անցած մրցաշրջանում «Վոլգայի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Նույն շարքից