Հիշում եմ և պահանջում 

Կաթողիկոսների գլխավորությամբ թեմերի առաջնորդները միասնական աղոթք հղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

analitik.am

Ամենայն ՀայոցԳարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ հայկական թեմերի առաջնորդները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում միասնական աղոթք հղեցին առ Աստված: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ին իր աշխատանքներն է սկսելու Եպիսկոպոսաց ժողովը, որի քննարկման առանցքում է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը:



Տարբեր երկրների հայոց թեմերի առաջնորդները երկու կաթողիկոսների առաջնորդությամբ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցին 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարեցին հոգեհանգստյան արարողություն:

Նույն շարքից