Հիշում եմ և պահանջում 

Էջմիածնում անցկացվող Եպիսկոպոսաց ժողովը կքննի նաև Կոմիտասին սրբադասելու հարցը

analitik.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովը քննարկելու է Կոմիտաս վարդապետին սրբադասելու հարցը: Եպիսկոպոսաց ժողովին, որը նախագահում են Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, մասնակցում են 58 եպիսկոպոսներ:


Նոյեմբերի 11-13-ին անցկացվող Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում են Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը, Սուրբ Մկրտության խորհրդին առնչվող լրամշակված փաթեթի ներկայացումն ու վավերացումը, Եպիսկոպոսաց հաջորդ ժողովի օրակարգային հարցերի հստակեցումը: Եպիսկոպոսաց ժողովի փոխնախագահներն են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրարքները:

Նույն շարքից