Հիշում եմ և պահանջում 

Հադրութն ու ԱՄՆ Բըրբանք քաղաքը դարձել են բարեկամներ

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին: Հռչակագրում նշվում է, որ Հադրութի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների հանդեպ։

 

Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի ԼՂՀ-ն, ելնելով իր քաղաքացիների շահերից, անկախ պետություն է և ջանքեր է գործադրում կովկասյան տարածաշրջանի զարգացման և այնտեղ կայունության հաստատման համար, ինչպես նաև անցկացնում է ազատ, արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք օրինակելի են ճանաչված տարածաշրջանի համար։ 

Նույն շարքից