Հիշում եմ և պահանջում 

Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

Մինչև Հիսուս Քրիստոսին հետևելը Ս. Անդրեաս առաքյալը նախապես եղել է  Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա  Ս. Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Սուրբ Հոգու էջքից հետո Ս. Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում:

 

Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Ս. Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ: 

 

Հայ Առաքելական եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Նույն շարքից