Կանադայում ՀՀ դեսպանի հովանավորությամբ Մոնրեալում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը: Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնավորապես շեշտել է, որ ցեղասպանական դրսևորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը Իսլամական պետության գրոհայինների կողմից:
Միջոցառմանը ներկա է եղել նաև «Կալիֆոնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի հրապարակախոս Հարութ Սասունյանը, ով մանրամասն զեկույց է ներկայացրել Մեծ Եղեռնի հետևանքների վերացման վերաբերյալ:
Հանգանակությանը մասնակցել է մոտ 400 հոգի և հավաքագրվել է մոտ 150 000 կանադական դոլար: