Islam-today.ru կայքի փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահի մայրը՝ Այմանի Կադիրովան, բազմաբնակարան շենք է գնել և նվիրել 44 ընտանիքների, որոնք նախկինում դուրս են հանվել այդ շենքից։
Բացի այդ, Կադիրովայի գլխավորած հիմնադրամը յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել է նաև 50.000-ական ռուբլի։
Չեչնիայի Չեռնորեչյե գյուղի բազմահարկ շենքի բնակիչներն անօթևան էին մնացել, այն բանից հետո, երբ շենքի սեփականատերը ստացել էր նրանց դուրս հանելու իրավունք։ Սակայն իրավիճակին միջամտել էր Ռամզան Կադիրովի մայրը։