Հիշում եմ և պահանջում 

Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակության օր

analitik.am

Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի անունով շատ կույսեր կան տոնացույցներում: Բայց հայկական տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է հեթանոս մի երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին տանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, ովքեր տեղում էլ նահատակվում են: Ս. Հուլիանեին գլխատում են, երբ նա 19 տարեկան էր:

 

Ս. Վասիլուհին († 303), ով իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից` առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է դառնում 309 թվականին:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Նույն շարքից