Հիշում եմ և պահանջում 

Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է իր ուխտի պատարագը

analitik.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում նոյեմբերի 23-ին ուխտի Սուրբ պատարագ է մատուցել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:  Սբ. պատարագի արարողության ընթացքում Վարդան Սրբազանը եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ իր որդիական երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին` միաժամանակ շորհակալություն հայտնելով Գևորգյան հոգևոր ճեմարանում իրեն դասավանդած ողջ դասախոսական կազմին ու Մայր Աթոռի միաբաններին:



«Աստուծո կամոք, Սուրբ Հոգու ներշնչմամբ և առաքելական հաջորդականությանձեռնադրության և օծման խորհրդով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին ԲՀայրապետի աջի զորությամբ կոչվեցինք Աստուծո այգու` այս տնտեսության մեջ,ծանրագույն և պատասխանատու այս աստիճանին` Տիրոջ բարի լուրի խոսքը բերելու ևհասցնելու հավատացյալ մեր ժողովրդին, կոչվեցինք քրիստոնեական հավատքըկյանքի փոխելու և այդ կյանքը համակ ծառայության վերածելու: 


Զգում և գիտակցումեմ այս լուծի ծանրությունն իմ տկար ուսերին, սակայն, «Ո̃վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ Քոճանապարհները և Քո շավիղներն ինձ սովորեցրո՛ւ, առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, Քոճշմարտության մեջ և ուսուցանի՛ր հանապազ», քանզի Դու ես հարուցյալ Փրկիչն ևԱստված իմ: Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ այն ճանապարհը, որ ծառայությամբ ևպատասխանատվությամբ կարող է քաղցրանալ և քաղցրացնել այն լուծը, որըմարդկայնորեն անհնար է թվում միայնակ տանելու: Գիտեմ, որ հոգևոր ծառայությունըտալու, նվիրելու, սպասավորելու, տրվելու ծառայություն է և ոչ թե առնելու,յուրացնելու կամ ստանալու: Այն, ինչ պարգևեցիր Դու ինձ, Տե՛ր, ծառայությանճանապարհով Քեզ պիտի վերադարձնեմ. այդ պարգևը ոչ թե սպառելու, այլբազմապատկելու և բաշխելու եմ», - ասել է նորաօծ Վարդան Սրբազանը:



Պատարագիչ Սրբազանը նաև իր ուխտն է վերահաստատել Սուրբ Էջմիածնի նկատմամբ` մասնավորապես, ընդգծելով. «Վերանորոգում եմ իմ կյանքի ուխտը հավատարմորենմիանալու Էջմիածնի սրբակենցաղ առաքելությանը, որը համակ նվիրում է,հանձնառություն, ծառայություն Աստուծո խոսքին` մեր Սրբազան Եկեղեցուճանապարհով: Էջմիածինը եղել և մնում է համայն հայության այն սրբազան վայրը,որտեղ հավատքով քայլող յուրաքանչյուր հայորդի այդ մթնոլորտի և միջավայրի մեջմեր հայրերի ճամփով հաղորդվում է Քրիստոսի` մեր Տիրոջ շնչին, Սուրբ ԷջմիածինըՀայ Եկեղեցու բազմաճյուղ ծառի արմատն է, որ սնուցանում է մեր բոլոր զավակներին.այն զավակներին, ովքեր իրենց ճյուղերը զորացրել և միացրել են այս հիմնավորարմատ ունեցող ծառին և իր անսպառ լույսով և օրհնությամբ Էջմիածինն իրառաքելությամբ մշտարթուն կերպով ներկա է հավատացյալ մեր հայորդիներիկյանքում»:

Նույն շարքից