Aif.ru կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջառատ նահանգում արդեն երկու օր շարունակվող հորդառատ անձրևների պատճառով մահացել է 20 մարդ:
Տեղի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Դիլիպ Ռանան հայտարարել է, որ այդ միայն շրջանում զոհվել է 8 մարդ, 6 մարդ էլ անհետ կորել է: Շուրջ 1000 մարդ էվակուցավել է և 400 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Հայտնի է, որ Հնդկաստանում ուժեղ անձրևներ են սպասվում առաջիկա 72 ժամերի ընթացքում: