Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան հաստատել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը:
Մարադոնան մասնավորապես ասել է․ «Ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն այն մարդկանց, ովքեր ինձ աշխատանք և շատ ուրիշ կարևոր բաներ են տվել։ Ես կվերադառնամ հանուն իմ ընտանիքի, որն այդքան բան է զոհել իմ պատճառով: Վերջ կոռուպցիային, վերջ թալանին»: