Կարսի պատմական գերեզմանատունը, որտեղ հայեր և թուրքեր են թացված, ավերման վտանգի տակ է հայտնվել.տեղեկացնում է Hye Tert-ը:
Ենթադրաբար 1890-ական թվականներին հիմնադրված գերեզմանատանը, համաձայն տեղացիների պնդումների, գերեզմանների մի մասը հայկական է, իսկ մյուսները՝ թուրքական:
Մի ժամանակ այս գերեզմանատունն էլ Կարսի մյուս գերեզմանների նման պարսպապատվել էր ու կանաչապատվել: Սակայն տարածքի որոշ բնակիչներ այնտեղ արածացրել են իրենց կենդանիներին, ինչի հետևանքով վնասվել են թե՛ ծառերը, թե՛ պարիսպը:
Գերեզմանաքարերին գրված տարեթվերից էլ ուշագրավ մի փաստ է պարզվում. այս գերեզմանատանը հուղարկավորվածների մեծ մասը երիտասարդներ են եղել՝ 30 տարեկանից փոքր: