Vestikavkaza.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը մինչև այս ամսվա վերջ կլքի իր պաշտոնը։ Հիշեցնենք, որ Նեջդեթ Օզելն այդ պաշտոնում նշանակվել է 2011 թվականից:
Ավելի վաղ ակնկալվում էր, որ Օզելը պաշտոնից կհեռանա օգոստոսի վերջին:
Որպես հրաժարականի պատճառ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը նշում է առողջական խնդիրը: