Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները քառօրյա արձակուրդ են հայտարարել՝ կապված անոմալ շոգ եղանակի հետ։ Երկրում ռեկորդային՝ 50 աստիճան շոգ է։
Բարձր ջերմաստիճանը սովորական երևույթ է Իրաքում, սակայն էլեկտրաէներգիայի և ջրի հաճախակի անջատումները բարդացնում են տեղացիների կյանքն ու ազդում տարբեր հաստատությունների գործունեության վրա։