Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում Խծկոնք համալիրի վերջին եկեղեցին ևս փլուզման եզրին է

analitik.am

Կարս նահանգի Տեկոր գավառում գտնվող 5 եկեղեցիներից կազմված Խծկոնք համալիրը թողնվել է ճակատագրի քմահաճույքին: Տեկորից 5 կմ հեռավորության վրա գտնվող սույն 5 եկեղեցիներից միակ կանգուն մնացածը` Սուրբ Սարգիս եկեղեցին, ևս անհետ կորչելու վտանգի տակ է:

Խծկոնքի Սուրբ Սարգիս եկեղեցին, միջոցներ չձեռնակվելու պարագայում, կարճ ժամանակ անց վերջնականապես կվերանա` մյուս 4 եկեղեցիների նման, գրում է News.am-ը:

Գրեթե ախոռի վերածված այս եկեղեցու պատերը փլված են, իսկ քարերը` քանդված ու տարված տեղի բնակիչների կողմից, որոշ հատվածներն էլ` ավիրված գանձ որոնողների կողմից:

Տեկորում գտնվող այդ 5 եկեղեցիները հետևյալն են` Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս: Այս 5 եկեղեցիներն ընդգրկող վանական համալիրը լքվել էր 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո:

1878 թ., երբ Կարսի մարզն անցել էր ռուսական տիրապետության տակ, վանական համալիրը վերանորոգվել էր և վերաբացվել:

Նույն շարքից