Հիշում եմ և պահանջում 

Ստամբուլի հայկական եկեղեցու հրկիզումը եղել է կանխամտածված

analitik.am

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական եկեղեցում դեկտեմբերի 7-ին բռնկված հրդեհի պատճառը պարզվել է:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, ավելի վաղ արված ենթադրությունները, թե հրդեհը բռնկվել է տեղադրված տոնածառի լույսերի կարճ միացման հետևանքով, հերքվել է. եկեղեցին հրդեհել են միտումնավոր:

 

Եկեղեցու անվտանգության տեսախցիկները տեսագրել են, թե ինչպես է կասկածյալը մտնում եկեղեցի ու հրկիզում այն:

 

Կասկածյալը կալանավորվել է: Պարզվել է, որ նա ավելի վաղ դարձյալ նման արարքներ է կատարել:

 

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով հազարավոր կրոնական գրքեր ու խտասկավառակներ են այրվել:

Նույն շարքից