Հիշում եմ և պահանջում 

ԱՄՆ Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը փնտրում է հայկական թանգարանի ճարտարապետ

analitik.am

Միացյալ Նահանգների արևմտյան ափի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովը հայտարարել է Գլենդելում նախատեսվող հայ-ամերիկյան թանգարանի շենքի ճարտարապետական մրցույթի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:



Հետաքրքրված ճարտարապետները պետք է իրենց որակավորման դիմումները ներկայացնեն[email protected] հասցեին: Հայոց ցեղասպանության տարելիցի հանձնաժողովը հայտնել է, որ իրենց նախատեսած շինությունը, որն ունենալու է 30 հազար քառակուսի ոտնաչափ մեծություն, իր մեջ պետք է ներառի թանգարան երկու կամ ավելի ցուցադրության սրահով, թատրոն, դասասենյակներ, հետազոտական գրադարան:



Գլենդելի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 4-ին հավանություն էր տվել քաղաքում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի առաջարկին: Այն կառուցվելու է` որպես հարգանքի նշան Գլենդելում բնակվող հայերի:

Նույն շարքից