Հիշում եմ և պահանջում 

Մայր Աթոռը հրատարակել է «Աստվածաշունչ և հնագիտություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակի առիթով հրատարակել է Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն» վերնագրով ուսումնաօժանդակ ձեռնարկը: Գիրքը ռուսերենից թարգմանել է Գրիգոր Դարբինյանը, իսկ հունարեն բնագրի հետ համեմատությունն ու խմբագրումը կատարել է Մայր Աթոռի հրատարակչական և պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: Նիկոլայ Վասիլիադիսի այս արժեքավոր աշխատությունը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով և աստվածաշնչական հնագիտության բնագավառի հիմնական դասագիրք է համարվում: 



Հեղինակի կողմից ի մի են բերվել հնագիտության բազմաբնույթ և չափազանց հետաքրքրական տվյալներ, որոնք փաստում են Աստվածաշունչ Մատյանում ներկայացված պատմական իրողությունների վավերականությունը:



Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Նույն շարքից