Հիշում եմ և պահանջում 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հետևում է Քեսաբում տիրող իրավիճակին

Քեսաբի վերաբերյալ շրջանառվող լուրերից անմիջապես հետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կապ է հաստատել շրջանի պատասխանատու մարմինների հետ:


 Քեսաբի շրջանի պատասխանատուները վստահեցրել են Նորին Սրբությանը, որ Քեսաբի մասին վերջին ժամերին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հաստատել են, որ շրջանում հանդարտ իրավիճակ է տիրում:

Նրանք միաժամանակ հայտնել են, թե սահմանի թրքական կողմում զինյալների շարժումներ են նշմարվել:

Նկատի ունենալով, որ շրջանառվող սխալ լուրերը նաև մտահոգություն են պատճառել Քեսաբի բնակիչներին, պատասխանատու մարմիններն աշխատանք են տանում հանդարտացնելու կացությունը և կասեցնելու ստեղծված անտեղի խուճապը:


Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Քեսաբի պատասխանատու մարմիններին` նրանց կատարած աչալուրջ աշխատանքի համար:


Նորին Սրբությունը նաև կապ է հաստատել Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի հետ՝ քննարկելով Քեսաբի անցուդարձերը, ապա հայրապետական օրհնություն է փոխանցել սիրիահայությանը:

Նույն շարքից