Հիշում եմ և պահանջում 

Հալեպում քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրի նախագիծը

Հալեպում ս. Աստվածածին եկեղեցու ժողովասրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Սիրիահայության կենտրոնական մարմնի խորհրդակցության նիստ:  Նիստին մասնակցել են սիրիահայ 3 համայնքապետերը, հայկական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ընթերցվել և քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրի նախագիծը, որի մասին նախատեսված է հայտարարել 2015թ. հունվարին, Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հինգերորդ նիստին:

Քննարկումները կշարունակվեն կենտրոնական մարմնի առաջիկա նիստերի ընթացքում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 23-ին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ էր դարձել քրիտոնեաբնակ Ազիզիե շրջանի «Գարանիա» հայաբնակ շենքը: Պայթյունի հետևանքով ավերվել են շենքի վերևի հարկերը, ինչպես նաև վնասվել շենքի բնակիչների մեքենաները:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Նույն շարքից