Միջազգային 

Երեք չեչեն կանայք գումար են շորթել «ԻՊ» ահաբեկչական կազմակերպության անդամից

Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ երեք չեչեն կանայք սոցցանցերում օգտագործելով կեղծ օգտատերերի հաշիվներ, գումար են շորթել «ԻՊ» ահաբեկչական կազմակերպության անդամից։

Չեչենուհիները կապվել են ահաբեկիչների հետ, որոնք նրանց հրավիրել են Սիրիա: Կանայք ցանկացել են միանալ ահաբեկիչների խմբավորմանը, սակայն գումար չունեն տոմսեր գնելու համար: Պատրաստակամությունը հաստատելու համար նրանք ուղարկել են լուսանկարներ, որտեղ երևում են իրենց դեմքերը:

ԻՊ-ի անդամները նրանց էլեկտրոնային հաշիվներին գումար են փոխանցել: Սակայն, գումարը ստանալով՝ չեչենուհիները դադարեցրել են ահաբեկիչների հետ շփումները և ջնջել են սոցցանցերի կեղծ հաշիվները:

Այժմ այս գործով զբաղվում են իրավապահները, և կատարվում է հետաքննություն։

 

Նույն շարքից