Հիշում եմ և պահանջում 

Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշանավորվի ծառատունկով

analitik.am

 Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշանավորվի ծառատունկով և ժայռը ճեղքող գրքի արձանի տեղադրմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» գիտամշակության կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը: Նրա խոսքով` կազմակերպությունն ի թիվս այլ միջոցառումների, այս տարվա օգոստոոսից նոյեմբեր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացրել է մշակութային միջոցառումներ քաղաքի բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով:


Մենք կազմակերպեցինք մշակութային աշուն Բոխում քաղաքի գիտամշակութային հաստատությունների` Արվեստի թանգարանի, Կետրոնական գրադարանի, Կենտրոնական ախրիվի, Քաղաքային ակադեմիայի, Երաժշտական գործիքների թանգարանի, տարբեր հրատարակչությունների հետ: 35 հոդված հրատարակվեց գերմանական թերթերում այդ միջոցառումների մասին` հիմնականում, նյութ ընդունելով Հայոց ցեղասպանությունը»,-ասաց բանախոսը:

Նույն շարքից