Հիշում եմ և պահանջում 

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է հղել Լորան Ֆաբիուսին՝ Ցեղասպանության մասին հայտարարության առնչությամբ

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին՝ հունվարի 12-ին ամերիկյան «NBC» հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի արած հայտարարության առնչությամբ, հաղորդում է Nouvelles d’Armenie-ն:

 

ԱՄՆ-ում միաժամանակ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև:

 

Հունվարի 12-ին NBC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Ֆրանսիան թույլ տալիս հակաիսլամական ծաղրանկարների սադրանքներ, մինչդեռ Ֆրանսիայում օրենքներով արգելված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն պատասխանել է.

«Իրականում Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ օրենք չկա: Կա միայն մեկ օրենք Հոլոքոստը ժխտելու վերաբերյալ, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստը եղել է: Հետևաբար, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել, դուք կարծիք չեք հայտնում, դա փաստ է: Բացի Հոլոքոստից՝ ամեն ինչ թույլատրված է: Իհարկե, եթե չկա զրպարտություն որևէ անձի դեմ»:

Նույն շարքից