Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հունվարի 18-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա սուրբ պատարագի ժամանակ հոգեհանգստյան պաշտոն կմատուցվի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Վիրահայոց թեմի առաջնորդարանից:
Աղոթք կբարձրացվի նաև հրաշքով ողջ մնացած վիրավոր երեխայի շուտափույթ ապաքինման համար: