BBC կայքի փոխանցմամբ՝ Մյունխենի քաղաքային խորհուրդը չի թույլատրել քաղաքում փողոցներին քարեր տեղադրել նացիստների զոհ դարձած հրեաների անուններով:
Այդ քարերը տեղադրվելու էին փողոցների սալահատակի մեջ: Այս նախագծին դեմ են հանդես եկել կանաչների խմբակցության անդամները, ինչպես նաև Մյունխենի հրեական համայնքի ղեկավար Շարլոտա Կնոբլաուխը:
Նա անթույլատրելի է համարում, որ անցորդները տրորեն Հոլոքոստի զոհերի անուններով քարերը: Իսկ ահա զոհերի հարազատները մտադիր են պայքարել քարերի տեղադրման արգելքը վերացնելու համար: