IT 

Google Translate-ը 20 նոր լեզու է ավելացրել թարգմանության գործառույթի մեջ

analitik.am

Interfax.ru լրատվական ակյքի փոխանցմամբ՝ Google Translate հավելվածը 20 նոր լեզու է ավելացրել թարգմանության գործառույթի մեջ, առանց համացանցին միանալու։ Նախկինում այս գործառույթը վերաբերում էր 7 լեզուների։

Ավելի վաղ հասանելի անգլերենին, իսպաներենին, իտալերենին, գերմաներենին, պորտուգալերենին, ռուսերենին և ֆրանսերենին ավելացել են բուլղարերենը, հունգարերենը, դանիերենը, ինդոնեզերենը, կատալոներենը, լիտվերենը, հոլանդերենը, նորվեգերենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենը, թուրքերենը, ուկրաիներենը, ֆիլիպիներենը, ֆիններենը, խորվաթերենը, չեխերենը և շվեդերենը:

Նույն շարքից