Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում վերջին շաբաթվա ընթացքում Հայոց ցեղասպանությանը և Հրանտ Դինքին նվիրված քննարկումներ են կազմակերպվել:
Առաջին քննարկումը տեղի է ունեցել՝ «1915թ. Հայոց ցեղասպանությունը. Ի՞նչ է տեղի ունեցել 100 տարի առաջ» խորագրով, իսկ երեկվա հավաքը նվիրված է եղել Հրանտ Դինքի սպանության տարելիցին:
Երկու միջոցառումների ընթացքում էլ զեկուցողները նշել են, որ1915թ.-ին հայ և ասորի ժողովուրդների դեմ կրոնական և էթնիկ զտման նպատակով մաքրագործում է տեղի ունեցել, և Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը:
Քննարկմանը մասնակցել է Ստամբուլում Շվեդիայի նախկին հյուպատոս Անդրեա Կարլսոնն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախկին խոսնակ Թոմաս Համարբերգը: