Հիշում եմ և պահանջում 

Կանադայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն կանցկացվի

 «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) կազմակերպությունը հունվարի 25-ին Տորոնտոյում կհիշատակի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

Կազմակերպության նախագահ Մաժեթ էլ-Շաֆին կհյուրընկալի Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին և Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննեյին:

 

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ է պատահել Հայաստանում ոչ միայն անցյալը հիշելու, այլև ապագայում նման սխալներ թույլ տալուց խուսափելու համար: Մենք պետք է լինենք լռության ձայնը նախկինում և հիմա»,- ասել է Շաֆին:

Նույն շարքից