Հիշում եմ և պահանջում 

Փասադենայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանի հիմնարկեքը

 Միացյալ Նահանգների Փասադենա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել են հուշարձանի հեղինակ,  Դիզայնի արվեստի կենտրոնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը, Փասադենայի Հայոց ցեղասպանության հանձնախմբի խորհրդի անդամներ, քաղաքային պաշտոնյաներ, հայկական եկեղեցու և դպրոցների ներկայացուցիչներ:


Հուշարձանը նշակված է մինիմալիստական ոճով, սակայն ունի հարուստ խորհրդաբանական նշակություն: Այն եռոտանի է, որը խորհրդանշում է այն եռոտանիները, որոնցից Հայոց ցեղասպանության տարիներին կախել են հայ ղեկավարներին: Մտահղացման համաձայն` յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ եռոտանու գագաթից ջրի կաթիլներ կկաթեն հատակին` տարվա մեջ կազմելով ուղիղ 1.5 միլիոն կաթիլ` խորհրդանշելով 1.5 միլիոն զոհերին: Ջրի կաթիլները ոչ թե կուտակվելու են հատակին, այլ ժամանակի ընթացքում կաթիլ առ կաթիլ ձևափոխելու են այն` իրենց հետքը թողնելով գետնի վրա: Հուշարձանի շրջակայքում կտնկվի տասներկու նռնենի, որոնք կանվանվեն պատմական Հայաստանի տասներկու նահանգների անուններով:


«Մենք միասնական թիմ ենք` իրենց սերն ու ժամանակը տրամադրող մարդկանցով: Այս ծրագիրը սիրո, ներողամտության և ճշմարտության մասին է»,- ասել է Մենարդը:


Հուշարձանի բացման արարողությունը նախատեսվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմինˋ ապրիլի 18-ին:

Նույն շարքից