Հիշում եմ և պահանջում 

Քննարկվել է Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին երիտասարդների մասնակցության հարցը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, հայկական պատգամավորական խմբակցության անդամ  Հակոբ Բագրատունուն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայ համայնքի և, մասնավորապես, Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեությունը:

Քննարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործում հայ երիտասարդության ակտիվ մասնակցության  և 2015թ. օգոստոսին Հայաստանում կայանալիք համահայկական խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի սոցիալ-քաղաքական զարգացումներին, Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Նույն շարքից