Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության 100-րդ տարելից. Կալիֆորնիայում կանցկացվի հիշատակի արարողություն

Կալիֆորնիայի տարբեր հատվածներից ակտիվիստները 2015 թվականի ապրիլի 20-ին հավաքվելու են Սակրամենտոյի Կապիտոլիումում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախանշված հիշատակի արարողությանը:


«Asbarez»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացնելու են Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախումբը և Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովը:


Այդ օրն անցկացվելու են հիշատակի արարողություններ, նահանգային օրենսդիրների հետ հանդիպումներ, ինչպես նաև ցուցահանդես: Այս տարի հիշատակի օրվա հիմնական թեման է «Գոյատևման 100 տարի»:


Ամեն տարի հիշատակի միջոցառումներին հարյուրավոր ակտիվիստներ են մասնակցում Կալիֆորնիայի տարբեր հատվածներից՝ լավ հնարավորություն ստեղծելով Հայոց ցեղասպանության մասին հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար:

Նույն շարքից