Հիշում եմ և պահանջում 

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սուքիասյանց վկաների հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր` փետրվարի 3-ին, նշում է Սուրբ Սուքիասյանց վկաների հիշատակության օրը: Այս մասին  տեղեկացնում են  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են, որոնք Տիրոջը խոստովանությամբ և աղոթքներով դիմակայել են բոլոր տեսակի դժվարությունների: Հայոց արքունիքում Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով, հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:

Նույն շարքից