Սպորտ 

Արձակուրդն ավարտված է. Մեսի

analitik.am

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հաստատել է վերադարձն արձակուրդից եւ մարզումների վերսկսումը։

«Արձակուրդն ավարտված է։ Սկսում ենք պատրաստվել նոր մրցաշրջանին։ Առջեւում մեզ սպասվում է լուրջ փորձություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։

Օգոստոսի 11-ին «Բարսելոնան» «Սեւիլիայի» հետ կվիճարկի Եվրոպայի Սուպերգավաթը, իսկ օգոստոսի 14-ին եւ 17-ին Բիլբաոյի «Աթլետիկի» հետ կանցկացնի Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումները։ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 23-ին կխաղա դարձյալ «Աթլետիկի» հետ։

Նույն շարքից