Հիշում եմ և պահանջում 

Չինաստանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց բանակի 23-ամյակին նվիրված ընդունելություն

Չինաստանում ՀՀ դեսպանությունում փետրվարի 5-ին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) բարձրաստիճան զինվորականներ, չինական խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

 

 

Հյուրերին ողջունել են Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Իր ելույթում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն անդրադարձել է բանակի կազմավորմանը, զարգացմանն ու բանակաշինության հիմքերին` միաժամանակ ընդգծելով ներկայումս բանակի առջև դրված խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը:   

 

Նույն շարքից