Հիշում եմ և պահանջում 

Այոօր Հայաստանում նշում են Վարդանանց տոնը

451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը… Հանուն Հայրենիքի, Հայոց եկեղեցու եւ քրիստոնեության հերոսաբար զոհվեցին Վարդան Մամիկոնյանն ու նրա 1036 համախոհները՝ Հայ Առաքելական Եկեղեցու սրբերը: Իրենց մահով նրանք ապացուցեցին կյանքի եւ գոյության իրավունքի հայ ժողովրդի կամքը:


Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր Եկեղեցին ներգրավվել է Հայրենիքի պաշտպանության գործում: Դրա վառ ապացույցն Ավարայրի ճակատամարտն է: Հայ առաքելական եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի եւ Ղեւոնդ երեցի գլխավորությամբ, հայոց զորքերի հետ միասին մասնակցեցին պարսիկների դեմ պատերազմին: Ճակատամարտից առաջ հոգեւորականները ոչ միայն ոգեշնչում էին ռազմիկներին, այլեւ կնքում նրանց եւ ամրապնդում հավատն ու ոգին:



Սուրբ Վարդանանց հիշատակի տոնի առիթով Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում: Տոնն ամեն տարի նշվում է հինգշաբթի, Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ:

Նույն շարքից