Հիշում եմ և պահանջում 

Հարցեր Մեծ Պահքի մասին

analitik.am

Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է թթխմոր օգտագործել:


Պատասխան- Հին ուխտից հայտնի է, որ հրեաները սովորույթի համաձայն բաղարջ հաց՝ անթթխմոր հաց են օգտագործել, սակայն Նոր ուխտի մեջ նման արգելք չկա: Եվ Քրիստոս Ավետարանում հետևյալ համեմատությունն է բերում՝ ասելով. «Երկնքի Արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մատթ. 13.33):

 

Հարց- Մեծի պահոց շրջանում թույլատրվո՞ւմ է մարգարինի կիրառությունը:


Պատասխան- Մարգարինը բուսական ծագում ունեցող սննդամթերք է: Սակայն ամեն դեպքում, կարդացեք բաղադրությունը, քանի որ կան մարգարինի տեսակներ, որոնք կենդանական ծագման բաղադրիչներ են պարունակում:


Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է գինի խմել:


Պատասխան- Գինին խիստ պահք պահողները կամ չեն խմում ընդհանրապես, կամ խմում են շատ սակավ, բայց արգելված չէ: Քրիստոս Ավետարանում ասում է. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26.41), իսկ գինին թմրեցնող է: Տ. Խոսրով քահանա Վանեցին իր հուշերում պատմում է հարբեցող մարդու մասին, ով մի առաքինություն ուներ՝ պահքի ընթացքում մի կաթիլ չէր խմում:

 

Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է մեղր ուտել:


Պատասխան- Մեղրը բուսական ծագման սննդամթերք է, քանզի մեղուն ծաղկափոշին հավաքում է իր փոքրիկ դույլերի մեջ, իսկ նեկտարը՝ բերանում, որն իր միջով չի անցնում:


qahana.am

Նույն շարքից