Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլաֆանեին մեղադրել է բանկային հաշիվներից 9 մլն դոլար գողանալու մեջ: 54-ամյա արգենտինացին այդ մասին հայտարարել Canal America-ի ուղիղ եթերում:
Մարադոնան կնոջ հետ ծանոթացել է Բուենոս Այրեսի «աղքատների» շրջանում այն ժամանակ, երբ ինքն արդեն հանրահայտ էր:
Կլաուդիան հերքում է գողություն կատարելու մասին շրջանառվող լուրերը: