Միջազգային 

Հարյուրավոր թայվանցի ուսանողներ գրոհել են երկրի կրթության նախարարությունը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ հարյուրավոր թայվանցի ուսանողներ գրոհել են երկրի կրթության նախարարությունը: Նրանք կարծում են, որ նոր դասագրքերում պատմությունը ներկայացված է խեղաթյուրված։

Նախարարության շենքի հարևանությամբ հավաքված մոտ 700 ուսանողներ բարիկադներ են կառուցել, այսօր առավոտյան շուրջ 200 բողոքողներ ներխուժել են շենք՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ:

Ուսանողները պնդում են, որ բուհերի նոր դասագրքերում պատմությունը ներկայացված է խեղաթյուրված, վերափոխվել է ի օգուտ Չինաստանի:

Նույն շարքից