Հիշում եմ և պահանջում 

Յուրգեն Գոթշլիխ. Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրև դիտորդ

analitik.am

«3sat» գերմանալեզուարբանյակայինհեռուստատեսությանեթերում «Մշակույթիժամ» հաղորդաշարիհեղինակԿորնելիուսՅանցենըմարտի 4-իններկայացրելէ «Գերմանացիներըևհայերիցեղասպանությունը» խորագրովտեսանյութ:

 

ԿորնելիուսՅանցենը«Գերմանացիներըևհայերիցեղասպանությունը» տեսանյութում խոսում է այն մասին, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաև՝ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին:


Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցում էին «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը և «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիխը: Յուրգեն Գոթշլիխը համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրև դիտորդ:


Յուրգեն Գոթշլիխը ուսումնասիրելով թուրքական և գերմանական արխիվները, եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:


Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտում է, որ Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե՝ դիտորդ:


Իսկ, ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը:

Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկայիս կեցվածքն ու նրան մեղադրում «ամնեզիայի մեջ»:


Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին, որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր  դաշնակցի զարհուրելի գործողությունների մասին:


Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով,  ներկայացնում է, թե ինչ բարդ ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում ինչը մինչ օրս անպատասխան է մնացել:

Նույն շարքից