Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության տարելիցին նվիրված 40-օրյա միջոցառումների շարք Բեռլինում

analitik.am

Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում մարտի 7-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 40-օրյա միջոցառումների շարքը:

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու կապակցությամբ մինչեւ ապրիլի 25-ը թատրոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր, կբեմադրվեն ներկայացումներ, կներկայացվեն համապատասխան թեմատիկ ցուցահանդեսներ: Նույն նպատակով կցուցադրվի նաեւ Ֆրեդ Քելեմանի ղեկավարությամբ «Պաղատանք. Հիշողության Կինոմատյան» ֆիլմաշարը:

Բացման արարողությունը մեկնարկել է Հայերի ցեղասպանության մասին Հոլիվուդում նկարահանված առաջին՝ ռեժիսոր Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան» (կամ՝ «Հոգիների աճուրդ») ֆիլմի 24 րոպեանոց հատվածի ցուցադրությամբ:


Այնուհետեւ բացվել է արգենտինահայ արվեստագետ Սիլվանա Տեր-Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը:


Ելույթի խոսք են ասել գերմանահունգարացի ռեժիսոր, հեղինակ Ֆրեդ Քելեմանը, Գորկի թատրոնի ղեկավար Շերմին Լանգհոֆը:


Բեռլինի ազատ համալսարանի պատմաբան, իսլամագետ Էլքե Հարթմանն իր խոսքում հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստեր:


Ներկաների դատին է ներկայացվել նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի բեմականացումը՝ ռեժիսոր Հանս Վերներ Կրյոսինգերի գլխավորությամբ:


Երաժիշտ Մարկ Սինասը խսել է Կոմիտաս վարդապետի կյանքի ողբերգության մասին պատմող իր նոր նախագծի մասին:


Բացման արարողությանը ներկա են եղել Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ա. Սմբատյանը կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, Բունդեսթագի պատգամավորներ:

Նույն շարքից