Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանությունը մինչեվ օրս տալիս է իր չար պտուղները

analitik.am

Աթենքի հունական «Ֆաոս» Մշակութային կենտրոնի հրավերով, շաբաթ, 7 մարտի 2014-ին, Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնում, հույն հասրակության իրազեկելու նպատակով, կազմակերպվեց դասախոսական երեկո՝

«ԿԻՆԸ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» թեմայով:


Կազմակերպված դասախոսությունը մաս է կազմում Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարանին:


Հրապարակախոս և հետազոտող Հովսեփ Քասսեսյանը ներկայացրեց  մեծ հայրենասեր, գրող, փաստաբան, քաղաքական գործիչ, լրագրող եւ օսմանական մեջլիսի երեք շրջանի պատգամավոր՝ Գրիգոր Զոհրապի կյանքն ու աշխատանքը, ապա դերասաններ Լորանս Մենենդյանը և Հայկ Քասարջյանը ընթերցեցին գրողից կարճ պատմվածքներ, իսկ պարոն Քասսեսյանը ներկայացրեց յուրաքանչյուր պատմվածքի վերլուծականը և Զոհրապի գրական ոճի եւ սոցիալական փիլիսոփայության մասին ամփոփ բացատրություն:


Ըստ բանախոսի, Գրիգոր Զոհրապը պատկանում էր մտավորականների այն սերնդին, որ շատ կարեւոր դեր ունեցավ հայկական մշակույթի հարստացման մեջ, սերունդ, որ տասնամյակներ երկունք ապրելուց հետո ձևավորեց այնպիսի երևույթներ ինչպիսիք են, Օսմանյան կայսրությունում հայ քաղքենի դասը, մեծ թվով դպրոցների հիմնադրումը, բազմաթիվ թերթերի և պարբերականների հրատարակումը և  եվրոպական համալսարաններ ավարտած հարյուրավոր հայ ուսանողների ներկայություն:


Պարոն Քասսեսյանը ընդգծեց, որ հայոց ցեղասպանության հենց սկիզբից այդ սերնդի ֆիզիկական ոչնչացումը, բռնագաղթի ենթարկված սփյուռքահայությանը զրկեց իր մտավորական առաջնորդներից և հայկական սփյուռքի մշակութային զարգացման առումով ստեղծեց մի այնպիսի բաց, որ շարունակվում է մինչև օրս:


«Այդ տեսանկյունից, կարելի է արդարացիորեն պնդել, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մինչև օրս տալ իր չար պտուղները»,- եզրափակեց բանախոսը:

 

 

 

Նույն շարքից