Միջազգային 

Ուղղափառ հրեան դանակահարել է Երուսաղեմում անցկացվող ամենամյա գեյ շքերթի մասնակիցներին

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ուղղափառ հրեան հարձակվել է Երուսաղեմում անցկացվող ամենամյա գեյ շքերթի մասնակիցների վրա: Նա վնասվածքներ է հասցրել վեց մարդու, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

Հայտնի է, որ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել բոլոր նրանց, ովքեր եղել են իր ճանապարհին:

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին: Համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավար Օդեդ Ֆրիդն էլ հայտարարել է, չնայած տեղի ունեցածին շքերթը շարունակվել է։

Նույն շարքից