Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Վրաստանի, նաև ԵՄ մի շարք երկրների հատուկ ծառայություններ աջակցել են ռուս գործընկերներին կանխել 2014-ին Սոչիի Օլիմպիադայի ժամանակ հնարավոր ահաբեկչական հարձակումները։
Բորտնիկովը նաև հայտնել է, որ Սոչիի խաղերի ժամանակ պատրաստվել են ահաբեկչական հարձակումներ օլիմպիական օբյեկտների վրա։ Այդ հարձակումները հնարավոր է եղել կանխել առաջին հերթին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի և Վրաստանի գործընկերների հետ համատեղ: