Հիշում եմ և պահանջում 

Նյու Յորքում կազդարարվի հայ բարերարների 100 LIVES նախագծի մեկնարկը

analitik.am

Չորեքշաբթի Նյու Յորքում կազդարարվի նոր նախաձեռնության՝  «100 Կյանք»-ի մեկնարկի և մարդասիրական նոր` «Ավրորա»  միջազգային մրցանակի հիմնման մասին, հաղորդում է IdeA հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը։



Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։



«100 LIVES»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:



«100 LIVES» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակի հիմնման միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում, ինչպես նաև արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր հարյուր տարի առաջ հազարավոր հայերի են փրկել:

 

 

Նույն շարքից