Հիշում եմ և պահանջում 

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության հիշատակին հրապարակ կկոչվի

Ասպարեզ պարբերականը հայտնում է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ՛Ֆարելը քաղաքի տրանսպորտի դեպարտամենտին դիմում է հասցեագրել՝ առաջարկելով Հոլիվուդ բուլվարի եւ Փոքրիկ Հայաստան թաղամասի Արեւմտյան պողոտայի հատման հրապարակն անվանակոչել Հայոց ցեղասպանության հիշատակին: Այս առաջարկը պետք է քվեարկության անցնի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում: 

 

 

«Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակը մշտական ուղղորդում կծառայի՝ հարգելով նահատակների հիշատակը, ինչպես նաեւ կպատվի ճանաչման եւ հիշողության համար այս համայնքի պայքարը»,- ասել է Օ՛Ֆարելը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է այդ գործընթացը սկսելը, որը հնարավորություն կընձեռի հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը:

Նույն շարքից