asbarez.com կայքը հայտնում է, որ այս տարվա ապրիլ ամիսը ամերիկյան Գլենդեյլ քաղաքում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս:
Քաղաքի խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որը պահանջում է, որ Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացվի:
Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հավուր պատշաճի նշվի:
Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու ու հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում: